Արևմուտքի կողմից ահաբեկչական ճանաչված «Համաս»-ը երեքշաբթի օրը հայտարարել է, որ պատրաստ է համաձայնության գալ Գազայում պատերազմը դադարեցնելու վերաբերյալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ծրագրի հիման վրա, բայց դեռ պահանջներ ունի:
Խմբավորման պաշտոնյան շեշտել է, որ «Համաս»-ին անհրաժեշտ են երաշխիքներ պատերազմը դադարեցնելու և ապահովելու համար, որ «այն չկրկնվի»:
Իսրայելի վրա «Համաս»-ի հարձակման երկրորդ տարելիցին Թրամփը լավատեսություն է հայտնել համաձայնության հասնելու առաջընթացի վերաբերյալ:
Իսրայելի և «Համաս»-ի՝ Եգիպտոսում ընթացող բանակցություններին մոտ կանգնած աղբյուրը Reuters-ին հայտնել է, որ դրանք նախօրեին ավելի լավ մթնոլորտում են անցել, քան երկուշաբթի: