Կատարի վարչապետ շեյխ Մոհամմեդ բին Աբդուլռահման ալ-Թանին վաղը Եգիպտոսում կմիանա ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Գազայի հարցով կայանալիք բանակցություններին, այս մասին «Ռոյթերս»-ին հայտնել է բանակցություններին քաջատեղյակ պաշտոնյան։
«Երկու օր տևած բանակցություններից հետո՝ Կատարի վարչապետը մեկնում է Եգիպտոս՝ հանդիպելու այլ միջնորդների, այդ թվում՝ Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների հետ, նպատակն է՝ առաջ մղել Գազայում հրադադարի ծրագիրն ու պատանդների ազատ արձակման համաձայնագիրը», - ասել է պաշտոնյան: