Մատչելիության հղումներ

Պուտինի պնդմամբ՝ ռուսական զորքերն այս տարի Ուկրաինայում գրավել են գրեթե 5000 քառակուսի կիլոմետր տարածք


Արխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պնդում է, թե ռուսական զորքերը 2025 թվականին Ուկրաինայում գրավել են գրեթե 5000 քառակուսի կիլոմետր տարածք, և որ Մոսկվան «պահպանել է ամբողջ ռազմավարական նախաձեռնությունը ռազմի դաշտում»:

Պուտինը, ելույթ ունենալով իր 73-ամյակի կապակցությամբ Ռուսաստանի բարձրագույն ռազմական հրամանատարության հետ հանդիպմանը, ասել է, որ ուկրաինական զորքերը նահանջում են ռազմաճակատի բոլոր հատվածներում:

Ուկրաինացի զինվորականներն օգոստոսին Ռուսաստանի վերջին հարձակումը ձախողում էին անվանել, պնդելով ռուսական զորքերին այս տարի չի հաջողվել գրավել ուկրաինական ոչ մի խոշոր քաղաք:

Ուկրաինական կողմը հայտնում է, որ իր զորքերը հաջողություններ են գրանցել Դոնեցկի մարզում, մասնավորապես՝ Պոկրովսկի առանցքային լոգիստիկ կենտրոնի մոտակայքում գտնվող Դոբրոպոլի շրջանում: Նախագահ Վլադիմիր Զելենսկին նաև հայտարարել է, որ ուկրաինական զորքերը վերականգնել են դիրքերը սահմանամերձ Սումիի շրջանում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG