Մատչելիության հղումներ

Հաջիևը հնարավոր չի համարում Ալիևի մասնակցությունը Երևանում գագաթնաժողովին


Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հնարավոր չի համարում Իլհամ Ալիևի այցը Երևան՝ մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին:

Նա լրագրողներին ասել է, որ չի կարծում, թե ներկա պայմաններում Ադրբեջանի մասնակցությունն այդ միջոցառմանը ամենաբարձր մակարդակով հնարավոր կլինի:

Հիքմեթ Հաջիևը միևնույն ժամանակ հայտարարել է, որ պաշտոնական հրավեր-նամակ Ալիևին դեռ չի ստացվել:

Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն ավելի վաղ լրագրողներին հայտնել էր, որ Թուրքիայի և Ադրբեջանի նախագահներին հրավիրել են Երևան՝ հաջորդ տարվա գարնանը կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին:

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը երեկ ասել էր, որ Երևանն ակնկալում երկու երկրների ղեկավարների մասնակցությունը:


XS
SM
MD
LG