Գյումրիում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների մասնակիցներից 13 անձի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը, «Ազատությանը» հայտնեցին Քննչական կոմիտեից:
Նրանց թվում են քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբոր թոռները՝ Նարեկ և Գևորգ Ղուկասյանները, ինչպես նաև անչափահաս անձ:
Քրեական վարույթը նախաձեռնվել էր երեք օր առաջ, երբ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանին էին ձերբակալում: Նրա աջակիցները հավաքվել էին քաղաքապետարանի մոտ: Երբ Ղուկասյանին ձերբակալեցին ու տեղափոխեցին Երևան, Գյումրի բերված մեծ թվով ոստիկանների ու Ղուկասյանի աջակիցների միջև բախում եղավ, որի արդյունքում էլ եղան բերման ենթարկվածներ: