Մատչելիության հղումներ

Գրիգորյանը շնորհավորել է Ուոլցին ԱՄՆ նախագահի ԱԱ հարցերով խորհրդական նշանակվելու կապակցությամբ


Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը շնորհավորել է Մայքլ Ուոլցին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական նշանակվելու կապակցությամբ, փոխանցում է ՀՀ ԱԽ գրասենյակը:

Հաղորդագրության համաձայն՝ Գրիգորյանը հաջողություններ է մաղթել Ուոլցին իր գործունեության մեջ և վստահությամբ ընդգծել, որ Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունները զարգանալու մեծ ներուժ ունեն, ու Հայաստանը պատրաստակամ է այդ հարցում:

Արմեն Գրիգորյանը որպես ձեռքբերում նշել է հունվարի 14-ին Վաշինգտոնում ստորագրված Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև Ռազմավարական գործընկերության մասին կանոնադրությունը և կարևորել երկկողմ փոխշահավետ օրակարգի առաջմղումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG