Մատչելիության հղումներ

Պայթյուն ռուսական ռազմաբազայի զինամթերքի պահեստում


Չստուգված լուսանկարում երևում է, թե ինչպես է Վլադիմիրի մարզի Կիրժաչսկի շրջանում հրդեհ բռնկվել
Չստուգված լուսանկարում երևում է, թե ինչպես է Վլադիմիրի մարզի Կիրժաչսկի շրջանում հրդեհ բռնկվել

Ռուսաստանի Վլադիմիրի մարզի Կիրժաչի շրջանի ռազմակայանի զինամթերքի պահեստում՝ Մոսկվայից հյուսիս-արևելք, ապրիլի 22-ին ուժգին պայթյուն և հրդեհ է տեղի ունեցել: Այս մասին հայտնել է մարզի նահանգապետ Ալեքսանդր Ավդեևը:

Նրա փոխանցմամբ՝ զինամթերքը բռնկվել է, և արկերը պայթել են պահեստի տարածքում: Չորս մարդ վիրավորվել է, տարհանման հրաման է տրվել:

Ավելի վաղ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ հրդեհի պատճառը անվտանգության տեխնիկայի կանոնների խախտումն է:

Արտակարգ դրություն Է հայտարարվել Կիրժաչի շրջանում: Նահանգապետի խոսքով՝ տարհանվել է մոտ 450 մարդ մոտակա առնվազն յոթ բնակավայրերից։

Զինամթերքի պահեստը խոշորագույններից է Ռուսաստանի զինված ուժերի կազմում։ Այն գտնվում է Ուկրաինայի սահմանից ավելի քան 500 կմ հեռավորության վրա։ Մինչ պայթյունը Վլադիմիրի շրջանում անօդաչու թռչող սարքերի հարձակումների մասին տեղեկություններ չեն ստացվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG