ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը շնորհավորական ուղերձ է հղել Իրակլի Կոբախիձեին Վրաստանի վարչապետի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ, որի լեգիտիմությունը կասկածի տակ են դնում ընդդիմությունը և պաշտոնաթող նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։
«ՄԱԿ-ն ակնկալում է շարունակել աշխատանքը Վրաստանի կառավարության հետ՝ հասնելու 2030 թվականի Կայուն զարգացման օրակարգի և ապագա պակտի նպատակներին: Տարածաշրջանային խաղաղության և անվտանգության ամրապնդումը կմնա առաջնահերթություն»,- գրել է Անտոնիո Գուտերեշը և ընդգծել. «Վրաստանի կառավարությունը և ժողովուրդը կարող են հույս դնել ՄԱԿ-ի և Վրաստանում նրա ներկայացուցիչների շարունակական աջակցության վրա»:
Ըստ վրացական աղբյուրների՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի շնորհավորական նամակը հրապարակել է «Վրացական երազանք» իշխող կուսակցությունը: