Մատչելիության հղումներ

Էստոնիայի խորհրդարանը հրաժարվում է ճանաչել վրացական իշխանությունների լեգիտիմությունը


Էստոնիայի խորհրդարանը քվեների 59 կողմ, 9 դեմ հարաբերակցությամբ հրաժարվել է ճանաչել հոկտեմբերի 26-ին Վրաստանում կայացած ընտրությունների արդյունքում ձևավորված խորհրդարանի, կառավարության, ինչպես նաև նորընտիր օրենսդիր մարմնի կողմից ընտրված նախագահի լեգիտիմությունը։

Էստոնացի օրենսդիրները պնդում են, որ ընտրություններն անցել են «խարդախության և ահաբեկումների մթնոլորտում»։ Էստոնիայի խորհրդարանը նաև կոչ է արել միջազգային հանրությանը «պաշտպանել Վրաստանի օրինականորեն ընտրված նախագահին, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին և ցուցարարներին»։

XS
SM
MD
LG