Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է՝ երկրում «պետք է վերջ դնել ծայրահեղականությանն ու լիբերալ ֆաշիզմին»։
«Ներքին քաղաքականության առումով 2025 թվականը կարևոր տարի է լինելու: Մենք պետք է վճռական հարված հասցնենք ծայրահեղականներին մեր երկրում: Մեր երկրում պետք է վերջ դնել ծայրահեղականությանն ու լիբերալ ֆաշիզմին: Սա, անշուշտ, կարևոր է երկրի անխոչընդոտ զարգացման շարունակության և իր առջև դրված բոլոր ազգային նպատակներին հասնելու համար», - կառավարության նիստի մեկնարկին հայտարարել է Կոբախիձեն։
Իշխող «Վրացական երազանք»-ն ավելի վաղ ազդարարել էր քննիչ հանձնաժողովի ստեղծման մասին, որի նպատակն է հետաքննել «ռեժիմի և նրա քաղաքական գործիչների գործունեությունը 2003-2012 թվականներին»։ Այդ տարիներին Վրաստանում իշխանության ղեկին էր Միխեիլ Սաակաշվիլին: