Մատչելիության հղումներ

Գազայում 2 օրում իսրայելական հարվածներից ավելի քան 90 մարդ է զոհվել


Գազայի փողոցներից մեկը իսրայելական հերթական հարվածից հետո, 18-ը ապրիլի, 2025թ.
Գազայի փողոցներից մեկը իսրայելական հերթական հարվածից հետո, 18-ը ապրիլի, 2025թ.

Գազայի հատվածում իսրայելական հարվածներից վերջին 48 ժամվա ընթացքում ավելի քան 90 մարդ է զոհվել, այդ թվում՝ կանայք և երեխաներ, այսօր հայտարարել է Գազայի առողջապահության նախարարությունը։

Ավելի վաղ Իսրայելը հայտարարել էր, թե առավել սաստկացնելու է հարձակումները, որպեսզի ստիպի Արևմուտքի կողմից ահաբեչական ճանաչված ՀԱՄԱՍ-ին ազատ արձակել իսրայելցի պատանդներին և զինաթափվել:

Վեցերորդ շաբաթն է՝ Իսրայելը շրջափակել է Գազայի հատվածը՝ արգելելով սննդամթերքի, դեղամիջոցների և այլ ապրանքների մատակարարումը։ Մարդասիրական խմբերն ահազանգում են, որ հազարավոր երեխաներ սովի են մատնված, պաշարները սպառվում են:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչը երեկ հորդորել է Իսրայելում ԱՄՆ դեսպանին ճնշում գործադրել, որ Իսրայելը վերացնի շրջափակումը:

«Կցանկանայի, որ նա այցելեր և անձամբ տեսներ իրավիճակը», - հայտարարել է միջազգային կազմակերպության պաշտոնյան:

Մերձավոր Արևելքում այս պատերազմը սկսվեց մեկուկես տարի առաջ, երբ ՀԱՄԱՍ-ի զինյալները հարձակվեցին Իսրայելի վրա՝ սպանելով մոտ 1200 մարդու և պատանդառելով 251-ին:

Պատանդների մեծ մասն ազատ է արձակվել զինադադարի համաձայնագրերի կամ այլ պայմանավորվածությունների արդյունքում: Իսրայելի հարվածներից այս ընթացքում զոհվել է ավելի քան 51,000 պաղեստինցի, Գազայի հատվածում բնակչության մոտ 90%-ը տեղահանվել է, հարյուր հազարավոր մարդիկ ապրում են վրանային ճամբարներում և ռմբակոծված շենքերում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG