Մատչելիության հղումներ

Գազայում տեղակայված փախստականների ճամբարում նորածին երեխա է մահացել սառնամանիքի պատճառով


Գազայի հատվածում տեղակայված փախստականների ճամբարում նորածին երեխա է մահացել սառնամանիքի պատճառով, մինչ Իսրայելն ու Արևմուտքի կողմից ահաբեկչական խմբավորում ճանաչված «Համաս»-ը մեղադրում են միմյանց հրադադարի շուրջ բանակցությունները տապալելու համար։

Մի քանի օր շարունակված դրական հանդիպումներից հետո երեկ «Համաս»-ը հայտարարել է, թե Իսրայելը նոր պահանջներ է առաջ քաշել, որոնք ձգձգում են հնարավոր համաձայնությունը։ Իսրայելն էլ պնդում է, թե «Համաս»-ն է հրաժարվում նախկինում ձեռք բերված պայմանավորվածություններից։

Տեղում ավելի քան մեկ տարի շարունակվող պատերազմի հետևանքով, ըստ Գազայի առողջապահության նախարարության, զոհվել է ավելի քան 45 հազար պաղեստինցի, մեծ մասը՝ կանայք և երեխաներ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG