Գազայից «գրեթե ոչինչ չի մնացել», և պատերազմից ավերված անկլավի վերականգնումը կարող է տևել 10-ից 15 տարի, հինգշաբթի Axios-ին տված հարցազրույցում հայտարարել է Մերձավոր Արևելքում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներկայացուցիչ Սթիվ Ուիթկոֆը:
«Մարդիկ գնում են հյուսիս, որպեսզի վերադառնան իրենց տները, տեսնեն, թե ինչ է տեղի ունեցել, շրջվեն և հեռանան .. ջուր և էլեկտրականություն չկա։ Ուղղակի զարմանալի է, թե ինչ հսկայական վնաս է հասցվել այնտեղ», - Գազա այցելելուց հետո լրատվական կայքին ասել է Ուիթկոֆը:
Նա գտնվում էր տարածաշրջանում՝ Իսրայելի և Արևմուտքի կողմից ահաբեկչական համարվող «ՀԱՄԱՍ» ծայրահեղական խմբավորման միջև հրադադարի համաձայնագրի կատարումը դիտարկելու համար:
Ուիթքոֆն Axios-ին ասել է, որ Թրամփի հետ չի քննարկել Գազայից պաղեստինցիներին վերաբնակեցնելու գաղափարը:
Այս ամիս ՄԱԿ-ի կողմից հրապարակված վնասի գնահատումը ցույց է տվել, որ իսրայելական ռմբակոծություններից հետո մնացած ավելի քան 50 միլիոն տոննա փլատակների մաքրումը կարող է տևել 21 տարի և կարժենա մինչև 1,2 միլիարդ դոլար: