33 պատանդներից ութը, որոնց ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից ահաբեկչական ճանաչված պաղեստինյան «Համաս» խմբավորումը պետք է ազատեր Իսրայելի հետ զինադադարի առաջին փուլի շրջանակներում, մահացել են։ Այս մասին հայտարարել է Իսրայելի կառավարության ներկայացուցիչ Դեյվիդ Մենսերը՝ առանց մահացածների անունները նշելու։
«Համաս»-ի տրամադրած ցուցակի համաձայն՝ 26 պատանդներից, որոնք պետք է ազատ արձակվեն առաջիկա շաբաթներին, ողջ կվերադառնան միայն 18-ը, ըստ իսրայելական հետախուզության տեղեկատվության։
Սպասվում է, որ այս շաբաթ ազատ կարձակվի վեց մարդ։ Երեքը պետք է Իսրայելին հանձնվեն հունվարի 30-ին, ևս երեքը՝ փետրվարի 1-ին։ Նրանց թվում է Արբել Յահուդը, ով, չնայած խոստումներին, ազատ չի արձակվել։
Իսրայելը մեղադրել է «Համաս»-ին պայմանավորվածությունները խախտելու մեջ և ժամանակավորապես սահմանափակել է պաղեստինցիների տեղաշարժը դեպի Գազայի հյուսիս, մինչև Յահուդի ազատագրման հարցը չլուծվի։
Գազայի հատվածում հրադադարի մասին պայմանավորվածությունների շրջանակներում Իսրայելը պետք է ազատ արձակի 50 պաղեստինցու մեկ պատանդառված զինվորականի դիմաց, մեկ քաղաքացիական պատանդի դիմաց էլ 30 պաղեստինցի բանտարկյալի։