Մատչելիության հղումներ

Ֆրանսիայի կառավարությունը խորհրդարանում հաղթահարեց առաջին անվստահության քվեարկությունը


Ֆրանսիայի կառավարությունը հինգշաբթի օրը հաղթահարեց Ազգային ժողովում անցկացված առաջին անվստահության քվեարկությունը:

Վարչապետ Սեբաստիեն Լըկորնյուն ընդդիմադիրների, մասնավորապես ձախակողմյան օրենսդիրների աջակցությանն է արժանացել այն բանից հետո, երբ խոստացել է հրաժարվել կենսաթոշակային համակարգի աղմկահարույց փոփոխություններից։

Ֆրանսիայի կառավարության հերթական ղեկավարին հերթական անգամ պաշտոնանկ անելու աջակողմյան ճամբարի առաջարկին կողմ է քվեարկել խորհրդարանի 271 անդամ, մինչդեռ անհրաժեշտ էր 289 ձայն:

XS
SM
MD
LG