Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը վարչապետի պաշտոնում վերանշանակեց Սեբաստիեն Լըկորնյուին:
Երկու տարվա ընթացքում Ֆրանսիայի հինգերորդ վարչապետը՝ Սեբաստիեն Լըկորնյուն, իր կառավարության հետ միասին հրաժարական էր տվել երկուշաբթի օրը կաբինետի կազմը հայտարարելուց ընդամենը մի քանի ժամ անց:
Մակրոնը հույս ունի, որ Լըկորնուն կկարողանա ստանալ խորհրդարանի բավարար աջակցությունը՝ 2026 թվականի բյուջեն ընդունելու համար:
Մակրոնը նրան խնդրել էր պաշտոնը լքելուց առաջ քաղաքական խորհրդակցություններ անցկացնել, այն հույսով, որ դրանց ընթացքում գուցե հնարավոր լինի ինչ-որ լուծում գտնել։