Երևան-Գյումրի ավտոճանապարհին երեկ բախվել է մոտ 20 տրանսպորտային միջոց, հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը:
Վթարի հետևանքով տուժած 5 քաղաքացու տեղում շտապօգնության աշխատակիցները ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն։
Երեկվանից Հայաստանում առատ ձյուն է տեղում:
ՆԳՆ-ից հայտնում են, որ փետրվարի 21-23-ին շրջանների զգալի մասում, 21-ին առանձին հատվածներում շատ ուժեղ ձյուն կտեղա, լեռնային առանձին շրջաններում բուք կլինի, ցածր հորիզոնական տեսանելիություն։