Մատչելիության հղումներ

Երևանում ձյան այս ծավալները սպասելի էին. Տիգրան Ավինյան


Երևանում ձյան այս ծավալները սպասելի էին, երեկ ուշ երեկոյան հայտարարել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը: Երեկվա առատ ձյան հետևանքով մայրաքաղաքում երթևեկությունը կաթվածահար էր եղել: Սոցիալական ցանցերում մի շարք տեսանյութեր կային, որում քաղաքացիները պատմում էին, որ մի քանի ժամում են մի տեղից մյուսը տեղափոխվում: Ընդդիմադիրներն էլ իրենց հերթին մեղադրեցին, որ տրանսպորտային միջոցները առանց ձմեռային անվադողերի են, այդ պատճառով էլ չեն կարողանում երթևեկել:

Քաղաքապետը հերքեց. իրականությանը չեն համապատասխանում տեղեկությունները, որ «Երևան ավտոբուսի» տրոլեյբուսների և ավտոբուսների անվադողերն ամառային են, երեկոյան պնդեց Տիգրան Ավինյանը:

«Թե՛ տրոլեյբուսների, թե՛ ավտոբուսների անվադողերը կա՛մ ձմեռային են, կա՛մ համասեզոնային, բայց դա չի նշանակում, թե առատ ձյան տեղումների դեպքում հանրային տրանսպորտը խնդիրներ չի ունենում», - նշել է նա՝ վստահեցնելով, որ աշխատում են 24 ժամյա ռեժիմով:

«Վաղը մեզ սպասվում է ավելի ծանր և դժվար օր, քանի որ տեղումների ինտենսիվությունը չի նվազելու», - ասել է քաղաքապետը՝ հորդորելով տնից դուրս գալ միայն ահրաժեշտության դեպքում:

ՆԳՆ-ից հայտնում են, որ փետրվարի 21-23-ին շրջանների զգալի մասում, 21-ին առանձին հատվածներում շատ ուժեղ ձյուն կտեղա, լեռնային առանձին շրջաններում բուք կլինի, ցածր հորիզոնական տեսանելիություն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG