Մատչելիության հղումներ

ԵՄ-ն դադարեցնում է առանց վիզայի ռեժիմը դիվանագիտական անձնագրեր ունեցող վրացիների համար


Եվրամիության և Վրաստանի դրոշները Վրաստանի խորհրդարանի ֆոնին՝ ցույցի ժամանակ, Թբիլիսի, արխիվ
Եվրամիության և Վրաստանի դրոշները Վրաստանի խորհրդարանի ֆոնին՝ ցույցի ժամանակ, Թբիլիսի, արխիվ

Եվրամիությունը (ԵՄ) դադարեցնում է առանց վիզայի ռեժիմը դիվանագիտական անձնագրեր ունեցող վրաց դիվանագետների համար։ Այս որոշումը կայացրել են Եվրամիության 27 երկրների արտգործախարարների հավաքում։

Որոշումն ոժի մեջ կմտնի առաջիկա օրերին, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանի Եվրոպական բաժնի խմբագիր Ռիկարդ Յոզվյակը։

Սլովակիան և Հունգարիան դեմ են արտահայտվել, սակայն որոշման ընդունման վրա դա ազդեցություն չի ունեցել։

Ավելի վաղ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն, որի լեգիտիմությունը չի ընդունում ընդդիմությունը, հայտարարել էր, որ վիզային ռեժիմի չեղարկումը խորհրդանշական է և որևէ նշանակություն չի ունենա։ Դիվանագիտական անձնագիր ունեցողները կարող են Եվրամիության երկրներ այցելել սովորական անձնագրերով։

XS
SM
MD
LG