Մատչելիության հղումներ

«Ուղերձ իշխանություններին». հաքերային խումբը ստանձնել Է Թբիլիսիում տրանսպորտի վրա կիբերհարձակման պատասխանատվությունը


Վրաստանի մայրաքաղաքում հասարակական տրանսպորտի վրա կիբերհարձակումն իրականացրել են վրացի հաքերները, որոնք կապված են Anonymous հաքերային խմբի հետ, պնդում է ինքը՝ խումբը:

X սոցիալական ցանցում արված հայտարարության մեջ խումբը նշել է, որ մի քանի շաբաթ «կիբեռպատերազմ է հայտարարել Վրաստանի անօրինական ռեժիմին, որին աջակցում է Ռուսաստանը»:

Թբիլիսիի հասարակական տրանսպորտի համակարգի վրա երեկվա հարձակումը, ըստ Anonymous-ի, ուղղակի «ուղերձ էր կոռումպացված կառավարությանը, որը կեղծել է ընտրությունները և հաստատել ավտորիտար ռեժիմ»:

Հունվարի 24-ին ժամանակավորապես անջատվել էր Թբիլիսիի ավտոբուսների և միկրոավտոբուսների ուղեվարձի վճարման համակարգը, ինչի պատճառով տրանսպորտն ուղևորներին սպասարկում էր անվճար: Պատճառը ենթադրյալ կիբերհարձակումն է, հայտարարել են Թբիլիսիի քաղաքապետարանից:

Առավոտյան հատուկ սարքերը տարբեր ձայնագրություններ էին վերարտադրում. լսվում էին քաղաքական գործիչների, օրինակ՝ նախկին վարչապետ Զուրաբ Ժվանիայի ելույթները, ինչպես նաև Վրաստանի հիմնը և տարբեր ելույթներ բողոքի ակցիաներից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG