Մատչելիության հղումներ

ԵՄ առաջնորդները Բրյուսելում են՝ քննարկելու Կիևին աջակցության և Եվրոպայի անվտանգության հարցերը


Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտան, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը Բրյուսելում, Բելգիա, 6-ը մարտի, 2025թ.
Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտան, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը Բրյուսելում, Բելգիա, 6-ը մարտի, 2025թ.

Եվրամիության երկրների առաջնորդները Բրյուսելում են՝ քննարկելու Ուկրաինային լրացուցիչ աջակցության և Եվրոպայի անվտանգության հարցերը։ Այսօրվա արտահերթ գագաթնաժողովին մասնակցում է նաև Ոկրաինայի նախագահը։

Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը հավաքից առաջ խոսել է «Վերազինել Եվրոպան» ծրագրից․ Եվրամիությունը պաշտպանական ներդրումների համար նախատեսում է մինչև 800 միլիարդ եվրո։ Այս գումարի մի մասը՝ մոտ 150 միլիարդ եվրոն, ԵՄ-ն նախատեսում է ստանալ վարկերի միջոցով և ծախսել Ուկրաինայի համար սպառազինության գնման և ՀՕՊ համակարգերի արտադրության նպատակով։

Զելենսկին լրագրողների հետ զրույցում ասել է․ «Հրաշալի է, որ մենք մենակ չենք: Մենք դա զգում ենք և գիտենք»:

XS
SM
MD
LG