Մատչելիության հղումներ

Եկող տարվա պետբյուջեով էլ կենսաթոշակների բարձրացում չի նախատեսվում


2025 թվականի պետբյուջեն հաստատված է, կենսաթոշակի բարձրացում նախատեսված չէ: Այնինչ տարվա սկզբին աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը հայտարարում էր՝ այս տարի չավելացավ, եկող տարի կավելանա:

«2025 թվականին մենք արդեն միջնաժամկետ ծախսային ծրագրերով ներկայացրել ենք, և այդ բարձրացմանը կգնանք», - վստահեցնում էր Նարեկ Մկրտչյանը:

«Առաջին անգամ Հայաստանի Հանրապետությունը 2023 թվականին իրա թոշակառուին տվել ա էնքան թոշակ, որ նա դրանով ի վիճակի լինի էնքան կալորիա ձեռք բերի, որ չմահանա: Առաջին անգամ», - հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Որ նվազագույն թոշակը գերազանցել է պարենային նվազագույն զամբյուղը՝ իշխանությունն արդեն երեք տարի է պատմական փաստ է համարում։ Նվազագույն թոշակը 36 հազար դրամ է։ Սրանով հնարավոր է սնվել այնպես, որ ողջ մնաս:

Վարչապետը, երբ խորհրդարանում բացատրում էր, թե ինչու թոշակները չեն բարձրացնում, ասաց՝ եթե նույնիսկ ամբողջ պետական համակարգի պարգևավճարները կտրեն, «կարանք թոշակները ավելացնենք 1000 դրամով»:

Բյուջեի քննարկումների ժամանակ Փաշինյանը բացատրեց, թե ինչու հնարավոր չէ հիմա թոշակ ավելացնել. - «Ինչի՞ ա մեր երկրում թոշակը ցածր, կամ երկրում ե՞րբ կլինի թոշակը էնքան, որ չնեղվենք, որ մենք նորմալ թոշակ ենք տալիս մարդկանց: Դա հնարավոր ա միայն այն դեպքում, երբ որ երկրում աշխատողների թիվը չաշխատողների թվից լինի 60, 70, 80, 100, 200, 300 տոկոսով ավել, իսկ մենք մեր երկրում աշխատանքը տենց էլ չենք խրախուսում»:

Փոխարենը՝ Փաշինյանը հիշեցրեց հետվճարի համակարգի մասին. անկանխիկ գործարքների դեպքում թոշակառուն 12 տոկոս հետվճար է ստանում։

«Ազատության» հետ զրույցներում թոշակառուների մեծ մասը շեշտում էր՝ զավակների օգնությամբ են ապրում:

«Ազատության» հեռուստառեպորտաժը՝ ստորև.

XS
SM
MD
LG