Մատչելիության հղումներ

ԵԱՀԿ Մինսկի խումբը ենթակա է լուծարման. Զախարովա


ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, արխիվ
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, արխիվ

ԵԱՀԿ Մինսկի խումբը ենթակա է լուծարման, այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պնդելով, որ կառույցը փաստացի չի գործում 2022 թվականի փետրվարից։

Ռուս պաշտոնյան պնդել է, որ համագործակցությունից հրաժարվել են ԱՄՆ-ի և Ֆրանսիայի համանախագահները, «պատճառները մինչ օրս չեն բարձրաձայնել»:

« Իսկ ավելի ուշ՝ 2022 թվականի հոկտեմբերին, Պրահայում Հայաստանի, Ադրբեջանի, Ֆրանսիայի ղեկավարների և ԵՄ ներկայացուցչի համատեղ հայտարարություն ընդունվեց։ Եվ այս ամենը բերեց նրան, որ Մինսկի խումբը պարզապես կորցրեց իր գործունեության իմաստը։ Սա այն է, ինչը պետք է հիմք ընդունենք»,- ասել է Զախարովան։

Խաղաղություն հաստատելու ճանապարհին շուրջ երկու շաբաթ առաջ Ադրբեջանին ուղղված մի շարք առաջարկներում վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բաքվին նաև առաջարկել էր լուծարել ղարաբաղյան հակամարտության կարգավորման միջազգային մանդատով օժտված միակ մարմինը՝ Մինսկի խումբը։ Փաշինյանի այս առաջարկը որպես նախապայման հենց Բաքուն է մշտապես առաջ քաշել։

XS
SM
MD
LG