Մատչելիության հղումներ

Մարուքյանը շատ վտանգավոր է համարում Մինսկի խմբի լուծարումը


«Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ, ՀՀ հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Էդմոն Մարուքյանը շատ վտանգավոր է համարում ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումը:

«Մինսկի խմբի լուծարումը բերելու է նրան, որ մենք, ըստ էության, վերջնականապես դառնալու ենք օկուպանտ, և այն, որ թեզ են չէ՞ զարգացնում, որ մենք ֆաշիստական և օկուպանտ երկիր ենք, հետևաբար, քանի որ մենք ունենք էդ նախապատմությունը, պետք է մեզ զսպել: Մինսկի խումբը էն միջազգային իրավական սոուսն է, որը որ պահել է ամբողջ աշխարհին նրանից, որ ասի՝ «Հայաստան, դու օկուպանտ ես»: Որոովհետև էդ խումբը ամբողջությամբ նրա մասին է, որ կա հակամարտություն, որը ունի լեգալ հիմքեր էդ հակամարտության՝ փոքրամասնության իրավունքների ոտնահարման համատեքստում, և այս միջազգային Մինսկի խումբը ձևավորվել է, որ էդ հակամարտությունը լուծի», - «Ազատությանը» տված հարցազրույցում ասաց Մարուքյանը:

«Ի՞նչ է ասում [պաշտոնական Բաքուն. - խմբ.]՝ ասում է՝ հակամարտությունը լուծված է, խումբը լուծարենք, և մեր վարչապետն էլ է, չէ՞, ասում, ասում է՝ դե եթե լուծվի, եթե համարենք լուծված է, ուրեմն պետք է լուծարենք: Ես ասում եմ՝ մի րոպե, Ադրբեջանի բանտերում էդ մարդիկ որ հայտնվել են, ո՞նց են հայտնվել, ինչի՞ արդյունքում են իրենք հայտնվել, հակամարտության հետևա՞նք են, թե՞ հետևանք չեն: Անհայտ կորածներին, որ ունենք, հակամարտության հետևա՞նք են, թե՞ հետևանք չեն: 150 հազար փախստական որ եկել են՝ օդից ե՞ն եկել, Լուսնից ե՞ն եկել, ո՞րտեղից են եկել էդ մարդիկ: Որտեղ կա փախստական, էնտեղ հնարավոր չի ասել՝ հակամարտությունը լուծված է», - ընդգծեց հատուկ հանձնարարություններով նախկին դեսպանը:

Հարցին՝ «ասենք թե Մինսկի խումբը կա, որ փաստացի չի գործում, ինչի՞ն է ծառայում», Մարուքյանն արձագանքեց. - «Փաստացի այսօր չի գործում, վաղն էլ կարող է գործել: Ես հասկանում եմ, որ մեր կամքից անկախ է, որ չի գործել, բայց որ դրանից միայն օգուտ է քաղել Ալիևը, Ադրբեջանը, էդ էլ եմ հասկանում: Բայց դա որևէ բանի դիմաց չի, էլի: Լավ, ասենք Մինսկի խումբը լուծարում ենք, Ադրբեջանին մեծ օգուտ է դա լինում, Ադրբեջանը պարտավորվո՞ւմ է Հայաստանի դեմ երբևէ որևէ հայց և որևէ պահանջ չներկայացնել»:

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG