Գերմանիան աջակցում է Հարավային Կովկասում խաղաղություն և կայունություն ապահովելու ջանքերին, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ Դավոսում կայացած հանդիպմանը։
Ադրբեջանական աղբյուրների փոխանցմամբ, Գերմանիայի կանցլերը հետաքրքրվել է նաև Ակտաուում ավիավթարի հետաքննության ընթացքի մասին։
Ալիևն ու Շոլցը Դավոսում են՝ մասնակցելու հունվարի 20-ից 24-ը կայանալիք Համաշխարհային տնտեսական ֆորումին։