Մատչելիության հղումներ

Բուդապեշտը պատժամիջոց է սահմանել «Դրուժբա»-ի վրա հարձակման համար պատասխանատուի դեմ


Բուդապեշտը պատժամիջոց է սահմանել «Դրուժբա» ռուսական նավթամուղի վրա հարձակման համար պատասխանատու ուկրաինական ստորաբաժանման հրամանատարի դեմ, այս մասին հայտարարել է Հունգարիայի արտգործնախարար Պետեր Սիյարտոն՝ տեղի ունեցածը որակելով «հարձակում Հունգարիայի ինքնիշխանության վրա»:

«Ուկրաինան հիանալի հասկանում է, որ «Դրուժբա» նավթամուղը կենսական նշանակություն ունի Հունգարիայի և Սլովակիայի էներգամատակարարման համար, և որ նման հարձակումները մեզ շատ ավելի մեծ վնաս են հասցնում, քան Ռուսաստանին», - հայտարարել է հունգարական դիվանագիտության ղեկավարը։

Սիյարտոն ուկրաինացի զինվորականի անունը չի նշել, Հունգարիայի վարչապետի գրասենյակից 444 պորտալին հայտնել են, որ խոսքը Ուկրաինայի անօդաչու համակարգերի ուժերի հրամանատար Ռոբերտ Բրովդիի մասին է։

Ուկրաինայի արտգործնախարար Անդրեյ Սիբիգան սպառնացել է պատասխան քայլեր ձեռնարկել Բուդապեշտի որոշման դեմ՝ հայտարարելով, թե Հունգարիան պատմության սխալ կողմում է։

XS
SM
MD
LG