Մատչելիության հղումներ

Բերման են ենթարկվել Մարտուն Գրիգորյանի հայրը և որդին


Գյումրիի համայնքապետի թեկնածու Մարտուն Գրիգորյանը նախընտրական քարոզարշավի ժամանակ, մարտ, 2025թ.
Գյումրիի համայնքապետի թեկնածու Մարտուն Գրիգորյանը նախընտրական քարոզարշավի ժամանակ, մարտ, 2025թ.

Գյումրիի համայնքապետի թեկնածու Մարտուն Գրիգորյանի հայրը՝ Կամո Գրիգորյանը, և որդին՝ Կարեն Գրիգորյանը, տնից բերման են ենթարկվել:

Ընդդիմադիր պատգամավորի առաջնորդած «Մեր քաղաքը» դաշինքը, որի նախընտրական ցուցակում ընդգրկված է նաև Կարեն Գրիգորյանը, այսօր առավոտյան էլ հայտնել էր իրենց շտաբներում խուզարկությունների մասին:

Խուզարկություններին էին նաև ՏԻՄ ընտրություններին մասնակցող ընդդիմադիր մեկ այլ քաղաքական ուժի՝ «Մայր Հայաստանի» նախընտրական շտաբներում: Առաջինը «Մայր Հայաստանն» ահազանգեց, մոտ երկու ժամ անց տեղեկություն տարածվեց նաև Մարտուն Գրիգորյանի առաջնորդած դաշինքի շտաբներում խուզարկությունների մասին:

Այդ խուզարկություններին զուգահեռ Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնեց, թե վարույթներ է նախաձեռնել ընտրակաշառք տալու, ստանալու և ընտրության ժամանակ բարեգործության արգելքը խախտելու դեպքերի առթիվ, նաև հեռախոսային գաղտնալսումներ հրապարակեց: Ըստ հրապարակված ձայնագրության՝ փողը, վառելափայտը, շեբինն ու նույնիսկ տարազն է ընտրակաշառք համարվել:

Իրավապահների այս գործողությունները տեղի են ունենում Գյումրիի արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզարշավի նախավերջին օրը:

Այլ մանրամասներ այս պահին հայտնի չեն:

XS
SM
MD
LG