Բելառուսում այսօր նախագահական ընտրություններ են:
Թեկնածուները հինգն են՝ ավելի քան 30 տարի այս երկիրը ղեկավարող Ալեքսանդր Լուկաշենկոն, Լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Օլեգ Գայդուկևիչը, գործարար Աննա Կանոպացկայան, Կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղար Սերգեյ Սիրանկովը և աշխատանքի և արդարության Հանրապետական կուսակցության նախագահ Ալեքսանդր Խիժնյակը:
«Ես դա անում եմ հանուն ժողովրդի և Բելառուսի ապագայի», - ամիսներ առաջ հայտարարելով հերթական առաջադրման մասին` պնդել էր 70-ամյա Լուկաշենկոն:
Լուկաշենկոյի ընդդիմախոսներն այս ընտրություններին չեն մասնակցում և պնդում են, թե իրական մրցակցություն չկա․ առաջադրված թեկնածուները դրածոներ են՝ զուտ ընտրության պատրանք ստեղծելու համար։
ԿԸՀ-ից հայտնել են, որ մոտ 6,9 մլն բելառուս ընտրողներ կկարողանան քվեարկել 5 հազար 325 ընտրատեղամասերում:
Ռուսներից բացի, քվեարկությանը հետևում են նաև ներկայացուցիչներ ԱՊՀ-ից, ԵԱՏՄ-ից, ինչպես նաև աֆրիկյան պետություններից, Լատինական Ամերիկայից ու Հյուսիսային Կորեայից։