Մատչելիության հղումներ

Բելառուսում ընտրությունները չեն կարող արդար լինել երկրում «ռեպրեսիվ միջավայրի» պատճառով. Բլինքեն


Այս ամսվա վերջին Բելառուսում նախագահական ընտրությունները չեն կարող ազատ կամ արդար լինել երկրում «ռեպրեսիվ միջավայրի» պատճառով: Այդ մասին հունվարի 17-ին հայտարարել է պետքարտուղար Էնթոնի Բլինքնեն:

«Միացյալ Նահանգները միանում է մեր եվրոպացի շատ դաշնակիցներին՝ գնահատելով, որ ընտրությունները չեն կարող վստահելի լինել մի միջավայրում, որտեղ գրաքննությունն ամենուր տարածված է, և անկախ լրատվամիջոցներ այլևս գոյություն չունեն», - ասել է Բլինքենը:

Նախագահական Բելառուսում ընտրությունները նախատեսվում է անցկացնել հունվարի 26-ին։ Նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ևս առաջադրվել է այդ ընտրություններում՝ յոթերորդ անգամ անընդմեջ:

ԱՄՆ պետքարտուղարն ընդգծել է՝ ընտրությունները տեղի կունենան այնպիսի միջավայրում, որտեղ ընդդիմության անդամները կա՛մ բանտարկված են, կա՛մ աքսորված:

«Միացյալ Նահանգները դատապարտում է ռեժիմի փորձերը՝ լեգիտիմացնելու ընտրությունները, որոնք չեն կարող լինել ազատ կամ արդար», - հավելել է նա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG