ԱՄՆ նախկին նախագահ, Դեմոկրատական կուսակցությունից Ջո Բայդենը երեքշաբթի օրը հանդես է եկել ելույթով՝ պաշտպանելով սոցիալական ապահովության վարչությունը: Թրամփի վարչակազմը կրճատում է գործակալության անձնակազմը և փակում դրա որոշ գրասենյակներ:
Բայդենը ելույթ է ունեցել Չիկագոյում հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանների առջև: Նա հայտարարել է, որ Թրամփի վարչակազմը «հարված է հասցրել» գործակալությանը
«Այս նոր վարչակազմն այնքան վնաս և ավերածություններ է պատճառել»,-ասել է նա՝ Սոցիալական ապահովությունն անվանելով ավելին, քան կառավարության ծրագիր:
ԱՄՆ Սոցիալական ապահովության վարչության համակարգերը, որոնց միջոցով թոշակառուները և կարիքավորները դիմում են անհրաժեշտ ծառայությունների համար, շուրջ 10 օր առաջ պարբերաբար խափանվել էին. Washington Post-ի հաղորդմամբ՝ խնդիրները կապված են Իլոն Մասկի ղեկավարած՝ կառավարության արդյունավետության դեպարտամենտի նախաձեռնած զանգվածային կրճատումների հետևանքների հետ:
Բայդենի ելույթից առաջ Թրամփի մամուլի քարտուղար Կարոլին Լիվիտը պնդել է, որ նախագահը շարունակելու է պահպանել ծրագիրը:
Գործակալության ՏՏ ստորաբաժանումներում բազմաթիվ կրճատումներ են տեղի ունեցել, Բայդենը նաև վկայակոչել Է գործակալության համակարգչային համակարգերի անսարքությունների թվի վերջին աճը: