Մատչելիության հղումներ

Բաքվում «Անհետ կորածների հարցով» կոնֆերանսի մասնակիցներին տարել են Լեռնային Ղարաբաղ


Ադրբեջանի կառավարությունն «Անհետ կորածների հարցով» միջազգային կոնֆերանս է անցկացնում Բաքվում, որին մասնակցում են մի շարք երկրների, այդ թվում՝ Թուրքիայի, Վրաստանի, Մոլդովայի, Խորվաթիայի ներկայացուցիչներ։

Այսօր, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, հյուրերին տարել են Աղդեր, ապա Շուշի՝ ցույց տալու «հայկական զինված ուժերի կողմից օկուպացիայի ընթացքում ականապատված տարածքներն ու զանգվածային գերեզմանները»։

«Մենք պետք է ողջ աշխարհին հասցնենք՝ ինչպես է Հայաստանը վերաբերվել իր հարևաններին ու քաղաքացիական բնակչությանը, նրանց պետք է բոյկոտել բոլոր հարթակներում»,- ըստ «Ապա» գործակալության՝ ասել է խորհրդաժողովին մասնակցող Պակիստանի ներկայացուցիչը։

XS
SM
MD
LG