Մատչելիության հղումներ

Այսօր Ղարաբաղյան երկրորդ պատերազմի մեկնարկի հինգերորդ տարելիցն է


Հինգ տարի առաջ այս օրը սկսվեց Ղարաբաղյան երկրորդ պատերազմը, որն ավարտվեց 44 օր անց: Ադրբեջանը՝ Թուրքիայի աջակցությամբ, հրթիռների, հրետանու և այլ ծանր զինատեսակների, անօդաչու թռչող սարքերի, նաև՝ արգելված զենքերի կիրառմամբ, այդ թվում՝ քաղաքացիական բնակչության դեմ, առաջխաղացում գրանցեց՝ գրավելով Արցախի Հադրութի շրջանը, Շուշին, Ղարաբաղին հարակից՝ հայկական վերահսկողության տակ գտնվող հարավային շրջանները:

Երկու կողմերը հազարավոր զոհեր և վիրավորներ ունեցան: Հրադադար հաստատվեց Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ, որով Ադրբեջանին անցան նաև Լեռնային Ղարաբաղին հարակից՝ հայկական ուժերի վերահսկած 7 շրջանների մնացյալ տարածքները:

44-օրյա պատերազմի հինգերորդ տարելիցի նախօրեին Ազգային ժողովի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը հայտարարեց՝ «Հիշատակի և խոնարհումի օրվա» նախագիծ են շրջանառության մեջ դնում»։ Օրն ընտրել են՝ ամսի 27-ը, բայց ոչ թե սեպտեմբերի, այլ՝ հունվարի... ՔՊ-ական պատգամավորի համար ամեն ինչ շատ պարզ է՝ հատուկ օր է պետք ունենալ ոչ միայն 44-օրյայի, այլև բոլոր ռազմական գործողությունների զոհերին հիշատակելու համար։


XS
SM
MD
LG