Մատչելիության հղումներ

Բախումներ սիրիական ուժերի և Ասադի հետ առնչություն ունեցող զինյալների միջև


Սիրիական ուժերը շարժվում են դեպի Լաթաքիա, 6-ը մարտի, 2025թ․
Սիրիական ուժերը շարժվում են դեպի Լաթաքիա, 6-ը մարտի, 2025թ․

Հինգշաբթի ուշ երեկոյան բախումներ են տեղի ունեցել Սիրիայի տապալված առաջնորդ Բաշար ալ-Ասադի հետ առնչություն ունեցող զինյալների և նոր կառավարական ուժերի միջև, հայտնում է Reuters-ը՝ նշելով, որ սա ամենամահաբեր հարձակումն էր Սիրիայի նոր իշխանությունների վրա՝ Ասադի ռեժիմի տապալումից հետո։

Տեղական լրատվամիջոցները նշում են, որ Ջաբլա ծովափնյա շրջանում բախումների հետևանքով անվտանգության ուժերի առնվազն 13 ներկայացուցիչ է զոհվել։ Տարածաշրջանային անվտանգության ղեկավարն ասել է, որ «Ասադի աշխարհազորայինների մնացորդները լավ ծրագրված են գործել»։

Սիրիան պարետային ժամ է սահմանել Լաթաքիա և Տարտուս նավահանգստային քաղաքներում։ Այս տարածքում է հիմնականում բնակվում ալավիական կրոնական փոքրամասնությունը՝ Ասադի աղանդը, որ ալ-Շարաայի գլխավոր մտահոգություններից մեկն է։

2024-ի դեկտեմբերի 8-ին սիրիացի զինյալները հայտարարեցին մայրաքաղաք Դամասկոսի նկատմամբ վերահսկողություն հաստատելու մասին, Ասադների կեսդարյա ռեժիմը տապալվեց։ ԱՄՆ, ԵՄ և ՄԱԿ-ի կողմից ահաբեկչական կառույց ճանաչված «Հայաթ Թահրիր ալ-Շամ» խմբավորման առաջնորդ Ահմեդ աշ Շարաան դարձավ երկրի անցումային շրջանի նախագահը։ Սակայն նրա՝ Սիրիան վերամիավորելու ջանքերը բախվում են բազմաթիվ մարտահրավերների: Իսրայելն, իր հերթին, հայտարարել է, որ չի հանդուրժի սիրիական նոր ուժերի ներկայությունն Իսրայելի սահմանի մոտ գտնվող հարավ-արևմտյան շրջանում։ Իսկ լարվածությունը սրվել է հինգշաբթի օրը, երբ Սիրիայի կառավարությունը մեծ ուժեր է տեղակայել ափամերձ այդ հատվածներում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG