Ռուս զինվորականները ապրիլի լույս 30-ի գիշերը անօդաչու թռչող սարքերով հարվածել են ուկրաինական Խարկովի և Դնեպրի շրջաններին, հայտնում են տեղական իշխանությունները: Խարկովում 45 մարդ Է տուժել, Դնեպրոպետրովսկում կա մեկ զոհ:
Խարկովի քաղաքապետ Իգոր Տերեխովի տեղեկություններով՝ ՌԴ բանակը քաղաքին 16 հարված է հասցրել դրոններով։ Տուժել են բարձրահարկ շենքեր և մասնավոր տներ, բժշկական հաստատություն, քաղաքացիական ենթակառուցվածքներ, գրել է Տերեխովը սոցցանցում:
Փրկարարական ծառայությունից հայտնել են, որ անօդաչու թռչող սարքերի հարվածների հետևանքով քաղաքի տարբեր հատվածներում 10 հրդեհ է բռնկվել:
Դնեպրոպետրովսկի շրջանի իշխանությունները նույնպես հայտնել են անօդաչու թռչող սարքերի հարվածների մասին: