Մատչելիության հղումներ

ԱԹՍ հարձակումներ Տուապսեի նավահանգստի ուղղությամբ


Հրդեհ Տուապսեում ԱԹՍ հարձակումներից մեկի ժամանակ, արխիվ
Հրդեհ Տուապսեում ԱԹՍ հարձակումներից մեկի ժամանակ, արխիվ

Փետրվարի լույս 26-ի գիշերն անօդաչու թռչող սարքերը հարձակվել են Կրասնոդարի երկրամասի վրա։ Ըստ ականատեսների՝ թիրախում Տուապսեի ծովային նավահանգիստն է եղել։

Նահանգապետ Վենիամին Կոնդրատևը հայտնել է, որ Տուապսեում և Թեմրյուկի շրջանում տներ են վնասվել, տուժածներ չկան։

Նավահանգստի վրա շարունակվող հարձակումների մասին նաև տեղի բնակիչներ են հայտնել, համացանցում տեսանյութեր հրապարակել։ Տեսանյութերից մեկում նաև վնասված բնակելի շենք է երևում։

Ռուսական տելեգրամյան ալիքները հաղորդում են նաև Անապայի երկնքում պայթյունների մասին՝ ենթադրելով, որ ՀՕՊ համակարգն է աշխատել։

Սոչիի օդանավակայանը դադարեցրել է թռիչքների սպասարկումը։

Պաշտպանության նախարարությունը հայտնել է Ռուսաստանի, Ղրիմի, Սև և Ազովի ծովերի երկնքում 128 անօդաչու թռչող սարքերի ոչնչացման մասին, իսկ Կրասնոդարի երկրամասում 83 ԱԹՍ է խոցվել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG