Մատչելիության հղումներ

ԱՄՆ զինված ուժերը Մեքսիկայի հետ սահմանի երկայնքով երկրորդ ռազմական գոտին են տեղադրել


ԱՄՆ զինված ուժերը Մեքսիկայի հետ սահմանի երկայնքով տեղադրել են երկրորդ ռազմական գոտին՝ Տեխասում ընդլայնելով գոտին, որտեղ զինվորականները կարող են ժամանակավորապես պահել միգրանտներին կամ անօրինական մուտք գործած անձանց:

Նախագահ Դոնալդ Թրամփը պաշտոնը ստանձնելուց հետո ակտիվ արշավ է վարում ապօրինի ներգաղթի դեմ՝ ավելացնելով զորքերի թիվը հարավային սահմանին և խոստանալով արտաքսել Միացյալ Նահանգներում գտնվող միլիոնավոր ապօրինի ներգաղթյալներին:

Պաշտպանության նախարարության փոխանցմամբ՝ տարածքում անօրինական սահմանանցումների նկատմամբ վերահսկողությունը շարունակում է իրականացնել ԱՄՆ մաքսային և սահմանային ծառայությունը, և զինվորականները միգրանտներին կհանձնեն Սահմանապահ ծառայությանը կամ այլ քաղաքացիական իրավապահ մարմինների:

82 ներգաղթյալ արդեն մեղադրվում է սահմանի այդ հատվածն ապօրինի մուտք գործելու մեջ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG