Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը զգուշացնում է Իրանին՝ բալիստիկ հրթիռներ չուղարկել Ռուսաստանին


ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակի առաջին տեղակալ Վեդանտ Պատել, արխիվ
ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակի առաջին տեղակալ Վեդանտ Պատել, արխիվ

Պաշտոնական Վաշինգտոնը Թեհրանին զգուշացրել է, որ Ռուսաստանին հարյուրավոր բալիստիկ հրթիռներ ուղարկելու նրա ծրագրերի մասին հաղորդումների հաստատվելու դեպքում հետևանքները կլինեն «արագ և խիստ»։

«Մենք պատրաստ ենք արձագանքել արագ և խիստ, եթե Իրանն իրականացնի բալիստիկ հրթիռների փոխանցումը, ինչը, մեր տեսանկյունից, դրամատիկ էսկալացիա կլիներ Ուկրաինայի դեմ ագրեսիայի Ռուսաստանի պատերազմին Իրանի սատարման մեջ», - այսօր լրագրողներին ասել է Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտի խոսնակի առաջին տեղակալ Վեդանտ Պատելը։

Նույնպիսի զգուշացում Իրանին Միացյալ Նահանգներն արել էր այս տարի ավելի վաղ, երբ Reuters-ը, վկայակոչելով իր անանուն աղբյուրները, հաղորդել էր, որ Իրանը մեծ քանակությամբ երկիր-երկիր բալիստիկ հրթիռներ է ուղարկել Ռուսաստանին։

Միացյալ Նահանգները և Եվրամիությունը պատժամիջոցներ են սահմանել Իրանի բալիստիկ հրթիռների ծրագրի նկատմամբ՝ ելնելով մտահոգությունից, որ Թեհրանը կարող է այդ հրթիռներն ուղարկել Մերձավոր Արևելքի իր դաշնակիցներին ու Ռուսաստանին՝ Ուկրաինայում դրանք կիրառելու համար։

XS
SM
MD
LG