Մատչելիության հղումներ

Ռուսական հարվածից վնասվել է հյուրանոց Նիկոլաև քաղաքում


Արխիվ, Ուկրաինա, Նիկոլաև
Արխիվ, Ուկրաինա, Նիկոլաև

Ռուսական անօդաչու թռչող սարքի հարձակումից լրջորեն վնասվել է հյուրանոց ուկրաինական Նիկոլաև քաղաքում, հայտնել է շրջանի նահանգապետը։

«Հակառակորդը հարձակվել է քաղաքի վրա՝ օգտագործելով «Շահեդ-131/136» տիպի անօդաչու թռչող սարք։ Շենքը լրջորեն վնասվել է, հրդեհ է բռնկվել, որն արագ մարվել է։ Տուժածներ չկան»,- գրել է Նիկոլաևի նահանգապետ Վիտալի Կիմը Տելեգրամում։

Կիմը և Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հայտնել են, որ ռուսական հարձակումից վնասվել են նաև մոտակա հյուրանոցի պատուհանները և ջեռուցման ենթակառուցվածքը:

Ուկրաինայի ռազմաօդային ուժերը, իրենց հերթին, կիրակի օրը հայտնել են, որ այդ տարածքում ոչնչացրել են Ռուսաստանի կողմից արձակված անօդաչու թռչող սարք։

Ռազմաօդային ուժերը հայտնել են, որ Ռուսաստանի կողմից արձակված ևս չորս անօդաչու թռչող սարք ոչնչացվել է մայրաքաղաք Կիևի, կենտրոնական Վիննիցայի և Կիրովոգրադի շրջանների և արևմտյան Խմելնիցկիի շրջանների վրա։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG