Մատչելիության հղումներ

Գիշերը ռուսական ուժերը «Շահեդ»-ներով հարվածել են Օդեսային և Կիևին


Օդեսայում ԱԹՍ հարվածի հետևանք, 23-ը ապրիլի, 2024թ.
Օդեսայում ԱԹՍ հարվածի հետևանք, 23-ը ապրիլի, 2024թ.

Ապրիլի 23-ի գիշերը ռուս զինվորականները «Շահեդ» անօդաչու թռչող սարքերով և հրթիռներով հարվածել են Օդեսային և Կիևին։ Օդեսայում տուժել է յոթ մարդ, այդ թվում՝ երկու երեխա, հայտնում է «Ազատության» Настоящее Время ծառայությունը՝ հղում անելով տեղական իշխանություններին։

«Օդեսայում հարձակման հետևանքով տուժել են բնակելի շենքեր, և հրդեհ է բռնկվել մեր փրկարարներին հաջողվել է փրկել 34 մարդու, որոնցից երեքը տուժել են, որոնցից երկուսը երեխաներ են», - Տելեգրամում գրել է Օդեսայի շրջանային վարչակազմի ղեկավար Օլեգ Կիպերը:

Կիևի ռազմական վարչակազմի ղեկավար Սերգեյ Պոպկոն հայտնել է, որ Ուկրաինայի մայրաքաղաքի վրա արձակված բոլոր «Շահեդ»-ները ոչնչացվել են։

«Հակառակորդի բոլոր թիրախները ոչնչացվել են հակաօդային պաշտպանության ուժերի միջոցով: Մայրաքաղաքում ավերածություններ կամ զոհեր չեն գրանցվել», - հայտնել է Կիևի վարչակազմը:

Պոպկոյի խոսքով՝ «Շահեդ»-ները արձակվել են Ռուսաստանի Կուրսկի շրջանից։

Ուկրաինայի ռազմաօդային ուժերը հայտնում են, որ ապրիլի 23-ի գիշերը Նիկոլաևի, Օդեսայի, Կիևի և Չերկասի շրջաններում խոցվել են ռուսական ուժերի կողմից արձակված 16 անօդաչու թռչող սարքերից 15-ը։

Ռազմաօդային ուժերի տվյալներով՝ ռուսական բանակը նաև երկու «Իսկանդեր-Մ» բալիստիկ հրթիռ է արձակել Ուկրաինայի ուղղությամբ, սակայն դրանք չեն խոցվել։ Զինվորականները չեն նշում, թե որտեղ են դրանք ընկել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG