150 ուկրաինացի գերիներ են ազատ արձակվել ռուսական գերությունից: Գերիների փոխանակման մասին հայտնել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
«Նրանք ռազմաճակատի տարբեր հատվածներից էին գերեվարվել, տղաներից ոմանք ավելի քան երկու տարի գերության մեջ էին»,-ասել է Զելենսկին:
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաստատում է տեղեկությունը, նշելով, որ Արաբական Միացյալ Էմիրությունների միջնորդությամբ գերիների փոխանակություն է տեղի ունեցել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև՝ յուրաքանչյուր կողմից 150 հոգի։ Ըստ Մոսկվայի հաղորդագրության՝ ռուս զինծառայողներն առայժմ Բելառուսում են և ստանում են հոգեբանական և բուժական աջակցություն: