Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ում ՌԴ նոր դեսպանը Վաշինգտոն կմեկնի առաջիկայում


Միացյալ Նահանգներում Ռուսաստանի նոր դեսպանը Վաշինգտոն կմեկնի առաջիկայում, հայտնում է ՌԴ արտգործնախարարությունը։

Ալեքսանդր Դարչիևի նշանակման ագրեմանը՝ համաձայնությունը Միացյալ Նահանգները փոխանցել է ռուս-ամերիկյան ստամբուլյան բանակցության ժամանակ։ Ալեքսանդր Դարչիևը ՌԴ արտգործնախարարության Բրիտանիայի, Իռլանդիայի, Կանադայի ու Միացյալ Նահանգների բաժանմունքն էր ղեկավարում և գլխավորում էր ռուսական պատվիրակությունը երկու երկրների դիվանագետների Թուրքիայում անցկացված բանակցությունների ժամանակ։

Ռուսական կողմը այս շփումները գնահատել է որպես բովանդակալից ու գործնական, հանդիպման ընթացքում առաջարկել է նաև վերականգնել ուղիղ օդային հաղորդակցությունը երկու երկրների միջև։

XS
SM
MD
LG