Միացյալ Նահանգները պետք է առաջին քայլն անի Ռուսաստանի հետ հարաբերությունների բարելավման ուղղությամբ, հայտարարել է ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը:
Նա նաև պնդել է, որ սխալ է արտաքին քաղաքականությունը հիմնավորել «ամեն գնով Սպիտակ տան հետ համաձայնության գալու» անհրաժեշտության վրա:
Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև հարաբերությունները վատթարացել են հատկապես 2022 թվականին Ուկրաինա ռուսական ներխուժումից հետո:
Սակայն նախագահ Թրամփը բազմիցս հայտարարել է, որ ցանկանում է վերջ տալ Ուկրաինայում պատերազմին և այդ նպատակին հասնելու համար պատրաստ է թե՛ հեռախոսազրույց ունենալ, թե՛ հանդիպել Պուտինի հետ։ Կրեմլը ևս հայտարարել է Թրամփի հետ շփումների պատրաստակամության մասին։
Արտաքին գործերի նախարարության կայքում տեղադրված մեկնաբանության մեջ Ռյաբկովը հայտարարել է, որ Կրեմլը վաղուց ձգտում էր դառնալ Արևմուտքի գործընկերը, «բայց ոչ ոք նրան չէր լսում կամ, տեսականորեն, չէր ուզում լսել»։
Ռյաբկովը հայտարարել է, որ Ռուսաստանը բաց է երկխոսության համար: