Մատչելիության հղումներ

Ուկրաինան շարունակում է ռազմական օգնություն ստանալ ԱՄՆ-ից. Զելենսկի


Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ճեպազրույցի ժամանակ, 5-ը փետրվարի, 2025թ.
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ճեպազրույցի ժամանակ, 5-ը փետրվարի, 2025թ.

Ուկրաինան շարունակում է ռազմական օգնություն ստանալ ԱՄՆ-ից, սակայն ներկայումս չի քննարկվում որևէ հեռանկարային փաթեթի հարց, չորեքշաբթի հայտարարել է նախագահ Վլադիմիր Զելենսկին:

«Այսօրվա դրությամբ ԱՄՆ-ի աջակցությունը չի նվազում», - Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարի հետ Կիևում հանդիպումից հետո լրագրողներին ասել է Զելենսկին:

Վաշինգտոնը Կիևին ռազմական օգնության խոշորագույն մատակարարներից մեկն էր գրեթե երեք տարի առաջ Ռուսաստանի լայնածավալ ներխուժման սկզբից ի վեր:

Սակայն նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը պարբերաբար քննադատել է ԱՄՆ-ի կողմից Կիևին ցուցաբերվող օգնության ծավալները: Reuters-ի աղբյուրները պնդել են, որ ԱՄՆ-ից Ուկրաինա զենքի մատակարարումները վերջերս կարճ ժամանակով դադարեցվել են, իսկ հետո վերսկսվել:

Զելենսկին հայտարարել է, որ դեռ շատ վաղ է քննարկել ռազմական օգնության նոր ծավալները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG