Մատչելիության հղումներ

Թրամփ․ «Ռուսաստանի հետ լուրջ քննարկումների մեջ ենք»


«Ես կանեմ ամեն ինչ Ուկրաինայում ընթացող պատերազմը դադարեցնելու համար», - ուրբաթ երեկոյան Սպիտակ տանը,լրագրողների հետ զրույցի ընթացքում հայտարարել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը։

Նրա խոսքով՝ այժմ ամերիկյան կողմը «լուրջ քննարկումների մեջ է Ռուսաստանի հետ»։ Ինչ վերաբերում է Ռուսաստանի նախագահի հետ հեռախոսազրույցին, ապա այն ի վերջո կկայանա, նշել է ԱՄՆ ղեկավարը։

«Մենք կխոսենք։ Կարծում եմ, որ մենք նշանակալի մի քայլի կդիմենք։ Մեր ցանկությունն այս պատերազմին վերջ տալն է։ Այն երբեք չէր սկսվի, եթե ես նախագահ լինեի», - հայտարարել է Թրամփը։

Նախագահ Դոնալդ Թրամփը, օրեր առաջ տեսակապով դիմելով Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումի մասնակիցներին, ասել էր, որ կցանկանար հանդիպել ՌԴ նախագահի հետ՝ Ուկրաինայում պատերազմին վերջ տալու համար։ Թրամփը Ռուսաստանին կոչ է արել բանակցել՝ սպառնալով «հարկեր, տուրքեր և պատժամիջոցներ» սահմանել ռուսական ապրանքների վրա, եթե դա չանի։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն էլ հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին հանդիպելու ցանկության մասին՝ «հանգիստ քննարկելու» փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG