Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ն հնարավոր է «Թալիբան»- ի առաջնորդների դիմաց պարգև նշանակի. պետքարտուղար


ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, արխիվ
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, արխիվ

Միացյալ Նահանգները կարող է պարգև նշանակել «Թալիբան» շարժման բարձրագույն ղեկավարների համար: Այս մասին հունվարի 25-ին հայտարարել է պետքարտուղար Մարկո Ռուբիոն՝ տեղեկանալով, որ խմբավորումը, հնարավոր է, ավելի շատ ամերիկացի պատանդներ է պահում Աֆղանստանում:

«Եթե դա ճիշտ է, մենք ստիպված կլինենք անհապաղ շատ մեծ պարգև նշանակել նրանց բարձրագույն ղեկավարների համար, գուցե նույնիսկ ավելին, քան այն, ինչ մենք նշանակել ենք Բեն Լադենի համար», - հավելել է նա: Բեն Լադենը սպանվել էր 2011 թվականին ամերիկացի զինվորականների կողմից Պակիստանում գիշերային Ռեյդի ժամանակ։

Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Բրայան Հյուզը հունվարի 21-ի հայտարարության մեջ նշել է, որ Թրամփի վարչակազմը «կշարունակի պահանջել ազատ արձակել թալիբների կողմից պահվող բոլոր ամերիկացիներին՝ հատկապես հաշվի առնելով ԱՄՆ-ի միլիարդավոր դոլարների օգնությունը, որը նրանք ստացել են վերջին տարիներին»:

Օրեր առաջ Միջազգային քրեական դատարանի գլխավոր դատախազը հայտարարել է, որ «Թալիբան» շարժման գերագույն առաջնորդ Հայբաթուլա Ախունդզային և գլխավոր դատավոր Աբդուլ Հաքիմ Հաքանին ձերբակալման օրդեր Է արձակել:

«Մենք հիմնավոր կասկածներ ունենք, որ «Թալիբան»-ի գերագույն առաջնորդ Հայբաթուլա Ախունդզայը և գլխավոր դատավոր Աբդուլ Հաքիմ Հաքանին պատասխանատվություն են կրում մարդկության դեմ հանցանքների համար», - նշել է Քարիմ Խանը։

XS
SM
MD
LG