Միջազգային քրեական դատարանի գլխավոր դատախազ Քարիմ Խանն այսօր հայտարարել է, որ իր ղեկավարած կառույցը Աֆղանստանը կառավարող «Թալիբան» շարժման առաջնորդների ձերբակալության օրդեր է արձակել։
«Մենք հիմնավոր կասկածներ ունենք, որ «Թալիբան»-ի գերագույն առաջնորդ Հայբաթուլա Ախունդզայը և գլխավոր դատավոր Աբդուլ Հաքիմ Հաքանին պատասխանատվություն են կրում մարդկության դեմ հանցանքների համար», - նշել է Խանը։
Ըստ Միջազգային քրեական դատարանի գլխավոր դատախազի՝ խոսքը նախևառաջ կանանց իրավունքների համատարած ոտնահարման մասին է։
«Մեր քայլը ազդակ է առ այն, որ կանանց և աղջիկների իրավունքների շուրջ Աֆղանստանում ստեղծված կացությունը անընդունելի է», - հայտարարել է Խանը։