Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ն Գազայի խաղաղության ծրագիր ունի. Ուիթքոֆ


Միացյալ Նահանգներն այս շաբաթ ՄԱԿ-ի նիստերում ներկայացրել է Մերձավոր Արևելքի վերաբերյալ 21 կետից բաղկացած խաղաղության ծրագիր: Վաշինգտոնը հույս ունի առաջիկա օրերին առաջընթաց գրանցել Գազայի հարցում, հայտարարել է տարածաշրջանում ԱՄՆ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը:

Նա նշել է, որ նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի ամենամյա Գլխավոր ասամբլեայի շրջանակներում կայացած հանդիպման ժամանակ առաջարկներ է ներկայացրել Սաուդյան Արաբիային, Կատարին, Եգիպտոսին:

Ուիթքոֆը շեշտել է, որ այդ ծրագիրը լուծում է Իսրայելի, ինչպես նաև տարածաշրջանի բոլոր հարևանների մտահոգությունները՝ առանց այլ մանրամասների:

«Մենք հույս ունենք, և, ես կասեի, նույնիսկ վստահ ենք, որ առաջիկա օրերին մենք կարող ենք ինչ-որ բեկում հայտարարել», - ավելացրել է նա:

Գազայում, տեղական առողջապահական մարմինների տվյալներով, հակամարտությունը հանգեցրել է լուրջ ավերածությունների և ավելի քան 65 հազար պաղեստինցիների կյանք խլել:

XS
SM
MD
LG