ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է խաղաղության Նոբելյան մրցանակ ստանալ միայն այն դեպքում, եթե դադարեցնի Իսրայելի և պաղեստինցիների միջև հակամարտությունը Գազայի շուրջ, այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը։
Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստի շրջանակում BFMTV-ին տված հարցազրույցում Մակրոնն ասել է, որ Թրամփը «ցանկանում է խաղաղության Նոբելյան մրցանակը։ Նոբելյան մրցանակը հնարավոր է միայն այն դեպքում, եթե Դուք դադարեցնեք այս հակամարտությունը»։