Մատչելիության հղումներ

Լավրովն ու Ռուբիոն քննարկել են ուկրաինական ճգնաժամի կարգավորումը


Նյու Յորքում հանդիպել են Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն:

Հանդիպմանը, ըստ ՌԴ ԱԳՆ-ի, քննարկվել է ուկրաինական ճգնաժամի կարգավորման շուրջ՝ ռուս-ամերիկյան գագաթնաժողովում ձեռք բերված պայմանավորվածությունների զարգացման ուղղությամբ քայլերը: Կողմերը վերահաստատել են խաղաղ լուծումներ գտնելու փոխադարձ շահագրգռվածությունը։

Կողմերը պայմանավորվել են կառուցողական երկխոսություն պահպանել Ռուսաստանի և ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG