ԱՄՆ-ն դադարեցրել է Ուկրաինայի հետ հետախուզական տվյալների փոխանակումը, սա կարող է լրջորեն բարդացնել ուկրաինական զինուժի կողմից ռուսական օբյեկտներին հարվածելու կարողությունը, գրում է Financial Times -ը՝ հղում անելով ամերիկյան իր աղբյուրներին։
Ըստ աղբյուրի՝ այս որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Թրամփը դադարեցրեց ռազմական աջակցությունը Կիևին։
Ուկրաինային ամերիկյան ռազմական օժանդակության կասեցումից մեկ օր անց Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նամակ է ուղարկել ԱՄՆ նախագահին և հավաստիացրել՝ պատրաստ է Թրամփի առաջնորդության ներքո հնարավորինս շուտ սկսել խաղաղության շուրջ բանակցությունները: